Ֆրանսիայի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում կանցկացվեն կառուցվածքային բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչին:
Նրա խոսքով` ավտոինդուստրիայի փրկությանն ուղղված միջոցառումների ցանկը կներկայացվի այս տարվա օգոստոսին: Դրանում կներառվեն նաև Փարիզի մերձակայքում գտնվող Peugeot PSA-ում աշխատատեղերի պահպանման միջոցառումները:
«Մենք պետք է միջոցառումներ ձեռնարկենք արդեն հաջորդ շաբաթ: Կներկայացվի մեքենաշինական արդյունաբերությունում գործողությունների պլանը. մենք մտադիր չենք այն թողնել ճակատագրի քմահաճույքին: Մենք վստահում ենք PSA կոնցեռնին ու կգտնենք փոխզիջումային տարբերակ, որը թույլ կտա պահպանել աշխատատեղերը»,- ասել է Մոսկովիչին:
Նա նաև հավելել է, որ ավտոկոնցեռնին օգնելու ծրագրերը պետք է կրեն գլոբալ ու կառուցվածքային բնույթ:









































