Google ընկերության պաշտոնատար անձը հայտնել է, որ իրենք սկսում են Legalize Love քարոզարշավը` հավելելով, որ պատրաստվում են պայքարել հանուն միասեռականների իրավունքների այն երկրներում, որտեղ գործում են միասեռականության դեմ օրենքներ:
Ինչպես հաղորդում է CNNMoney-ն, քարոզարշավը կանցկացվի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը կամ Լեհաստանը, որտեղ օրենքը չի ճանաչում միասեռական զույգերին:
Լոնդոնում տեղի ունեցող Google LGBT Workplace վեհաժողովի ժամանակ գործադիր տնօրեն Մարկ Փալմեր-Էդջքյումբն ասել է, որ իրենք ցանկանում են իրենց միասեռական աշխատակիցները այնպիսի իրավունքներ ունենան դրսում, ինչպիսիք ունեն գրասենյակում:








































