Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկրում գործազուրկների թիվը հետզհետե նվազել է. հունվարին ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է եղել 68.5 հազար գործազուրկ, հունվար-փետրվարին՝ 67.8 հազար, հունվար-մարտին՝ 67.2 հազար, հունվար-ապրիլին՝ 66.9 հազար, հունվար-մայիսին՝ 66.7 հազար:
Գործազուրկների թիվը նվազել է նաև ըստ տարիների: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ. հունվար-մայիսին եղել են 76.8 հազար գործազուրկներ, 2010-ի հունվար-մայիսին՝ 84.6 հազար:
Գործազուրկների թվի կրճատումը դրական երևույթ է, սակայն դրան զուգահեռ պետք է դիտարկել նաև արտագաղթի ծավալները, քանի որ հիմնականում մեկնում են հենց աշխատունակ քաղաքացիները: Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-մայիսին մեկնող-ժամանողների բացասական սալդոն եղել է 78 հազար 214 մարդ, 2011-ին՝ բացասական սալդոն եղել է 43.8 հազար, իսկ 2010-ին՝ 46.7 հազար: Աշխատող զանգվածի նման արտահոսքի պայմաններում զարմանալի չէ գործազուրկների թվի կրճատումը:







































