Ղազախստանի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները մինչև առաջադրվելը պետք է ղազախերենից քննություն հանձնեն: «Կտրվելու» հեռանկարը սպառնում է միայն այն թեկնածուներին, որոնք փոքր-ինչ վտանգ կարող են ներկայացնել գործող վարչակազմի համար:
Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաջողությամբ հանձնել է մայրենիի քննությունը, սակայն գնահատականի մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 31-ին որոշում է կայացրել հրաժարական տալ և նշանակել նոր նախագահական ընտրություններ: