Իտալացի նկարիչ Կանալետոյի աշխատանքներից մեկը վաճառվել է մոտ 2.4 միլիոն եվրոյով: Սեփականատերերը չեն իմացել նկարի իրական արժեքը:
Արվեստագետները զարմացել են, երբ ընտանիքի անդմաներից մեկը զանգահարել է նրանց և պատմել Վենեցիայի շուկայի տարածքին պատկերող նկարի մասին: Վաճառողները պատկերացում չեն ունեցել նկարի գնի մասին քանի դեռ չեն դիմել Sotheby’s աճուրդի տան մասնագետներին:
Հայտնի նկարիչ Կանալետոն աշխատանքը ստեղծել էր 18-րդ դարի կեսերին:
Ինչպես գրել է The daily Mail-ը նկարի ընդհանուր արժեքը կազմել է 2.4 միլիոն եվրո:











































