Լուկա Մոդրիչի` «Ռեալ» տեղափոխության հետ կապված պատմությունը մոտ է ավարտին: Մադրիդյան ակումբը շուտով պայմանագիր կստորագրի «Տոտենհեմ»-ի հետ:
Մոդրիչը ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել մինչև հուլիսի 18-ը, երբ «Տոտենհեմ»-ը կսկսի իր մարզումները:
Մոդրիչն այլևս չի ցանկանում մնալ Լոնդոնում և բազմիցս թիմի ղեկավարությանը հայտնել է ակումբը լքելու իր մտադրության մասին: Այժմ 10 օրից նա կդառնա «արքայական ակումբ»-ի խաղացող:
Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է կազմել 40 մլն եվրո:






































