Ֆրանսիայի առաջատար բջջային օպերատորներից մեկը՝ Orange-ը, առանց կապի է թողել 26 մլն բաժանորդի: Ուրբաթ մի քանի ժամ անընդմեջ բաժանորդները չեն կարողացել զանգ կամ հաղորդագրություն ստանալ: Կապը վերականգնվել է միայն կեսգիշերից հետո: Ինչպես հաղորդում է Euronews-ը, պատճառը եղել է ծրագրային ապահովման հետ խնդիրները: Ընկերությունը խոստովանել է, որ դա աննախադեպ երևույթ էր, և իրենք պատրաստ են վնասի փոխհատուցում կատարել:









































