Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը որոշել է դադարեցնել Կոսովո պետության ինքնահռչակումը բոյկոտելը և ներկա լինել հարավ-արևելյան երկրների առաջնորդների համաժողովին, որի մասնակիցներից մեկն էլ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին է: Համաժողվը տեղի է ունենալու այսօր Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոչ ոք չէր սպասում, որ Տադիչը ներկա կլինի ֆորումին: Նախկինում նա խուսափում էր Կոսովոյի քաղաքական գործիչների հետ ուղղակի կապերից:







































