Թաիլանդի Սահմանադրական դատարանը հուլիսի 13-ին որոշում կկայացնի իշխող կուսակցության կողմից սահմանադրությանը ներկայացված ուղղումների վերաբերյալ, որը թույլ կտա ամբողջովին փոխել գլխավոր օրենքի տեքստը: Նման հայտարարություն է արել Թաիլանդի ՍԴ նախագահ Վասան Սոիպհիսուտը:
Դատարանի որոշումից կախված է թաիլանդական սահմանադրության և ներկայիս կառավարության ճակատագիրը:
Հունիսի վերջին Ստորին պալատի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և սենատորներ հայց են ներկայացրել ՍԴ ընդդեմ իշխող կոալիցիայի պատգամավորների` նրանց մեղադրելով գործող համակարգը` սահմանադրական միապետությունը, սահմանադրության հիմնական տեքստի փոփոխմամբ տապալելու փորձի մեջ: Ընդդիմությունը գտնում է, որ սահմանադրության տեքստում ցանկացած փոփոխություն կբերի սահմանադրական միապետության տապալման:









































