Ռուսական ВЗГЛЯД թերթը, վկայակոչելով «9-րդ ալիքը», հաղորդում է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո այդ երկրից ՆԱՏՕ-ի բեռները տեղափոխվելու են Վրաստանի տարածքով: Հեռուստաընկերությունը չի բացառում, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահների կողմից գործածված հանդերձանքի մի մասը կարող է տրվել Վրաստանին:
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ տվյալ հարցը քննարկվել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի՝ ոչ վաղ անցյալում կատարած վրացական այցի ժամանակ: Սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել այս տեղեկատվությունը:
Ներկայումս Աֆղանստանում գտնվում է 925 վրացի զինծառայող: Այս տարի նրանց թվաքանակը կավելացվի ևս 750-ով: Ցայժմ Աֆղանստանում զոհվել է 16 վրացի զինծառայող:









































