Շվեյցարիայի կառավարությունը կասեցրել է ռազմական տեխնիկայի մատակարարումները Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Շվեյցարական իշխանություններն ընդունված որոշումն անվանել են «ժամանակավոր միջոցառում»: Ռազմական արտադրանքի արտահանման կասեցումն ու ԱՄԷ-աից լիցենզիայի հետկանչումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ շվեյցարական Sonntagszeitung-ը հրապարակեց շվեյցարական արտադրության ձեռքի նռնակ, որը պատրաստվել էր սիրիական Մարեա քաղաքում:
Շվեյցարիան դադարեցրել էր ռազմական տեխնիկայի մատակարարումները Սիրիա 1998-ից: Ներկայում Շվեյցարիայի իշխանությունները հետաքննում են շվեյցարական նռնակի հայտնաբերման փաստը Սիրիայում:
Հայտնի չէ, թե երբ է հանվելու ԱՄԷ ռազմական արտադրանքի վրա դրված արտահանման արգելքը:







































