Thursday, 04 06 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ

«Ժառանգություն»-ը Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահի միասնական թեկնածու չի համարում. Զ. Փոստանջյան

«Ժառանգություն» կուսակցությունն ունի նախագահի իր թեկնածուն. նա անվերապահորեն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Նախագահի միասնական թեկնածուի գաղափարին մենք լավ ենք վերաբերվում, բայց այդ դերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին չենք տեսնում: Բացառում ենք նաև գործող և երկրորդ նախագահների առաջադրումը, ովքեր այս տարիների ընթացքում խանգարել են պետության կայացման գործին: Մի խոսքով` Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունը նախագահական ընտրություններին բացառում ենք»,- կրկնեց նա:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու և նրա մահվան փաստին` Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, և արդար քննություն պետք է տեղի ունենա:

«Ամեն ինչ սկսվեց դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ «Պապլավոկ»-ում մարդ սպանվեց: Եթե չլիներ այդ հայտնի դեպքը, գուցե չլիներ նաև Վահե Ավետյանի դեպքը»,- ասաց նա:

Խորհրդարանականը նկատեց, որ հասարակությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանի նման օլիգարխները ստիպված լինեն վայր դնել իրենց մանդատները:

«Նա ԱԺ-ում միայնակ չէ: Խորհրդարանում նրանից ավելի «պայծառ» դեմքեր կան, որոնք օրենսդիր մարմնի հետ որևէ կապ չպետք է ունենան: Նման մարդկանց` մանդատից հրաժարվել ստիպելը շարունակական բնույթ պետք է կրի: Միգուցե հրաժարականը Ռուբեն Հայրապետյանի որոշումը չէր, միգուցե մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը նա չէր գրել, սակայն կարևորն այն է, որ հասարակական ճնշման ներքո նման որոշում կայացվեց»,- նկատեց պատգամավորը:

Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանը հավաստիացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությանն անդամագրվողների թվի աճ է նկատվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում