Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

«2013 թվականի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը չի առաջադրի իր թեկնածությունը». Իսա Ղամբար

Ադրբեջանական haqqin.az ինտերնետ-պորտալին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը հայտարարել է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը.

«Ադրբեջանում իշխող ներկայիս ռեժիմը ձգտում է ամեն գնով պահպանել իշխանությունը, որը նա օգտագործում է իր հարստացման համար: 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակը երաշխավորելու համար ներկայիս ռեժիմը պատրաստ է ոչ միայն ղեկավարման փափուկ մեթոդների, այլև՝ բռնությունների:

Այդ մարդիկ պատրաստ են օգտագործել բոլոր հնարավորությունները իշխանության մնալու համար: 2008-2010 թվականներին իշխանությունները փորձեցին ապացուցել, որ Ադրբեջանում չի կարող գոյություն ունենալ ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն ու անկախ մեդիա, և որ բոլորը պետք է ենթարկվեն իշխող ռեժիմին:

Սակայն այդ քաղաքականությունը չարդարացվեց, ռեժիմը չկարողացավ հաղթանակ տանել ռեալ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության նկատմամբ: Իշխանամետ ճամբարում կան մարդիկ, որոնք քաջատեղյակ են աշխարհում ընթացող գործընթացներից, և թե ինչ է սպասվում բռնապետերին, որոնք իրենց իշխանությունը պահում են 30-40 տարի՝ առանց հաշվի առնելու սեփական ժողովրդի կարծիքը:

Դրա համար էլ նրանք փորձում են աշխարհին ցույց տալ, որ Ալիևի ռեժիմը, ի տարբերություն արաբական բռնապետական ռեժիմների, հանդիսանում է եվրոպական զարգացման ու ժողովրդավարության կողմնակից: Ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը բազմիցս հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավարը չպետք է առաջադրի իր թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում:

Ես կարծում եմ, որ Ալիևը չի առաջադրի իր թեկնածությունը: Աշխարհն արագ է փոխվում: Դա չեն կարող տեսնել միայն կույրերն ու հիմարները: Մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Ալիևների կլանի ղեկավարման ժամանակ ոչ մի անգամ չեն անցկացվել արդար ընտրություններ:

Մենք պետք է շարունակենք մեր առաքելությունը երկրում՝ պայքարելով ժողովրդավարության համար: Փոփոխությունների ալիքն արդեն մոտենում է Հարավային Կովկասին: Փոփոխություններն անխուսափելի են, և մենք պետք է ձգտենք, որ դրանք հնարավորինս արագ տեղի ունենան»:

Հիշեցնենք, որ որոշակի տվյալներով՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել ոչ թե Իլհամ Ալիևը, այլ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում