Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հեղափոխություն և ՀԱԿահեղափոխություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Հայաստանի նորանկախ պատմության մեջ ե՞րբ, ո՞ր պահին դրվեցին օլիգարխիայի հիմքերը: Նախնական տպավորությամբ, օլիգարխիայի հաստատման առաջին միտումները դրսևորվել են Ռուսաստանում: Արդյոք ռուսաստանյան օրինա՞կն է տրանսֆորմացվել Հայաստանում:

– Շատ ճիշտ եք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր ծննդյան առաջին իսկ օրից լինելով ռուսական ազդեցության տարածք` կամա թե ակամա կապկել է մետրոպոլիային: Դա օրինաչափ է և քիչ բանով է կախված Հայաստանի տվյալ պահի սատրապների կամքից: Պարզապես ռուսական երևույթները Հայաստանում ձեռք են բերում նաև գավառական կերպարանք:

– Հայաստանյան օլիգարխիան ունի՞ սպեցիֆիկ որակներ` ի տարբերություն ռուսաստանյան օլիգարխիայի, թե՞ դրանց դրսևորումները նույնն են ամենուր` Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների համար:

– Արևելյան Եվրոպան, խնդրեմ, մի խառնեք: Իսկ ռուսականից առանձնահատուկ որակը, ինչպես նշեցի, հայաստանյան գեղցիությունն է, գավառականությունը:

– Հայաստանում պետական համակարգի առողջացման գլխավոր պայմաններից նշվում է օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը: Ինչպե՞ս է հնարավոր դա անել և ո՞վ կարող է անել` որևէ քաղաքական ո՞ւժ, թե՞ այդ գործը, այնուամենայնիվ, քաղաքացիական շարժումը պետք է իր վրա վերցնի:

– Մեծ միամտություն է դա ՊԱՅՄԱՆ համարելը: Օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը հետևանք է: Այն կարող է լինել Հայաստանի քաղաքակրթական ռելսերի արմատական փոփոխության ՀԵՏԵՎԱՆՔ, ինչպես եղավ հարևան Վրաստանում: Այլ բան օբյեկտիվորեն անհնար է: Իսկ եթե համառորեն կառչած մնանք այն անհեթեթությանը, թե հնարավոր է, որ եռացող կաթսայում սառը կետեր լինեն, այսինքն` ռուսական աշխարհաքաղաքական տարածքում արևմտյան քաղաքակիրթ համակարգ գործի, ուրեմն կարող ենք նաև ինքնախաբվել, թե քաղաքացիական շարժումը կանի այն, ինչ չկարողացավ անել քաղաքական շարժումը, վաղն էլ կինքնահուսադրվենք, թե էքստրասենսները կանեն դա: Եվ այսպես շարունակ:

– ՀԱԿ-ը ավազակապետական բուրգի նկարագիրն էր տալիս` ներառելով ամբողջ օլիգարխիկ համակարգը, և այդ տարիների ընթացքում օլիգարխները բազմիցս «հեղինակել» են ծեծուջարդեր քաղաքացիների, քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ, բայց, փաստորեն, նրանց պահանջներին իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին: Վերջերս օլիգարխիայի դեմ պայքարող քաղաքացիական շարժման պահանջը լսելի դարձավ: Ինչո՞ւ իշխանությունը արձագանքեց քաղաքացիական շարժման պահանջին` այլևս չարձագանքելու տարբերակ չունե՞ր, իշխանությունն ուզում էր ազատվել և օգտագործեց շա՞նսը, թե՞ նախագահական ընտրություններին ընդառաջ արված իմիտացիա էր:

– Հարցի ներածական մասն ինձ չի հետաքրքրում, իսկ ավարտի մասով ասեմ` ոչ մեկը և ոչ մյուսը: Ընդամենը մեկ տարի անց բոլորին տեսանելի կդառնա, թե օղակի այսպիսի ոչ պատահական սեղմումն ինչ կենտրոններից էր նախագծված, ուղղորդված, և թե ինչ դերակատարում ունեցան դրա մեջ այս կամ այն դեկորները, որոնք իրենք էլ չեն պատկերացնում իրենց դերակատարումը, այն թելերը, որոնցից կախված խամաճիկներ են ընդամենը: Պարզապես այդ ժամանակ, սովորական ակտիվիստից մինչև լրագրող, արդեն մոռացած կլինեն նախապատմությունը, և տրամաբանական պատճառահետևանքային կապը մեր մտքերում կտրված կլինի. սա տեխնոլոգիայի մաս է կազմում, ցավոք:

– Հայաստանը հռչակել է Եվրամիությանն ինտեգրվելու առաջնահերթությունը, ինչը վկայում են Եվրոպական խորհրդի նախագահի այցը, օրեր առաջ Սերժ Սարգսյանի` բրյուսելյան հանդիպումները: Սակայն հասկանալի է, որ օլիգարխիկ համակարգով անհնար է ինտեգրվել եվրոպական կառույցներին: Օրինակ` Բուլղարիան, երբ դեռ Եվրամիության անդամ չէր, և օլիգարխիան մխրճված էր երկրի պետական համակարգում, Եվրամիության` օլիգարխիայից մաքրվելու պահանջը կատարելու համար պետությունը սկսեց հաշվեհարդար տեսնել օլիգարխների նկատմամբ: Ո՞րն է օլիգարխիայից ազատվելու համար Հայաստանի ճանապարհը:

– Կրկնեմ ավելի պարզ` օլիգարխիան, ինչպես նաև ԿԳԲ-ի ագենտները, կաշառակեր պաշտոնյաները, «ոստիկանատիպ մեծ գրողները, գրողի տարած գեներալները», թերուս խորհրդարանականները, ռուսական երևույթներ են և կվերանան միայն Ռուսաստանից ազատագրվելու կամ Ռուսաստանի ազատագրման դեպքում:

– Հայաստանը ունիկալ է նրանով, որ օլիգարխներ կան և իշխանության, և ընդդիմության, և պսեվդո-ընդդիմության (ԲՀԿ) մեջ: Ո՞վ պետք է պայքարի նրանց դեմ: Եվ այս իմաստով պատահակա՞ն է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են շարժումը քաղաքականացնել: Արդյոք շարժումը քաղաքականացվելու դեպքում այն վտանգված չէ` հաշվի առնելով ընդդիմադիր քաղաքական ուժերի` օլիգարխիայի դեմ 5 տարվա պայքարի անարդյունավետությունը:

– Օլիգարխների` իշխանության և ընդդիմության մեջ լինելու հանգամանքը Հայաստանի ունիկալություն համարելը Ձեր իրավունքն է: Օլիգարխիայի դեմ պայքարել ասվածը ոչ միայն չեմ հասկանում, այլև չեմ ընդունում. դա նույնն է, թե հիվանդության դեմ պայքարելու փոխարեն պայքարենք հիվանդության դրսևորման ձևերից մեկի դեմ (ընդ որում` ոչ ամենավտանգավորի). դա սիզիփոսյան աշխատանք է, դա անհեթեթ է: Իսկ եթե ուզում եք, որ ասեմ, թե շարժումը պետք է լինի քաղաքացիական և ոչ քաղաքական, ապա` չեմ ասի, քանի որ քաղաքական և քաղաքացիական շարժումները փոխլրացնող են և միմյանց չբացասող: Ավելին` կարծում եմ, որ այսօր Հայաստանում այդ շարժումներից առավել կենսական անհրաժեշտություն է մշակութային, քաղաքակրթական շարժումը, եթե կուզեք` հանուն արժեքային նոր համակարգի` անզիջում պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում