Ակնհայտ է, որ հայաստանյան կապիտալի մեծ մասը կենտրոնացած է 40-45 ընտանիքի ձեռքերում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
«Դրանք ՀՀԿ-ական օլիգարխներն են, որ ներկայացված են Ազգային ժողովում, ԲՀԿ-ականներ՝ գլխավորությամբ կուսակցության առաջդնորդ Գագիկ Ծառուկյանի, և որոշ անձինք նաև ՕԵԿ-ից: Խոսքը մասնավորապես կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին է»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը նկատեց նաև, որ գերհարուստ ընտանիքների շրջապատում զգալի թիվ են կազմում նաև արագ հարստացողները: «Բացառություն են կազմում մեկ-երկու ընտանիքներ, որոնք ներքին մաֆիայի օրենքներում էպիզոդիկ սխալներ են թույլ տալիս և խնդիրների մեջ են ընկնում»:








































