Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն արժանացել է Շոտլանդիայի բարձրագույն՝ «Ուղտափուշի» շքանշանին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Ընդունելով այն՝ արքայազն Ուիլյամը խոստացել է հավատարիմ մնալ թագուհուն և Միաբանության անդամներին։
Տեղեկացնենք, որ «Ուղտափուշի» շքանշանը Մեծ Բրիտանիայի ամենահին և հեղինակավոր պարգևներից է, որի պատմությունը սկսվում է 7-րդ դարից։ Այն շնորհվում է պետությանը մատուցած ծառայությունների և զինվորական սխրանքների համար։ Այս շքանշանին ժամանակին արժանացել են թագուհի Եղիսաբեթ 2-րդը, նրա ամուսինը՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, արքայազն Չարլզը և արքայադուստր Աննան։









































