Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Թերանալու դեպքում կառավարությունը տույժ ու տուգանք կվճարի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը հաստատել է գերավճարի և/կամ գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և/կամ վճարման կարգը։

Մինչև 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն որոշումը կարևորել է այն առումով, որ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ և եթե ուշացնի ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա տույժ և տուգանք պետք է վճարի։ Վարչապետը հավելել է, որ վերջին երկու տարում ուշացման կամ առավել ևս չվճարման դեպք չի եղել, դրանք ապագայում ևս կբացառվեն։

Գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս գնումները կատարվում են տվյալ պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված կարգով` եթե գնման գինը չի գերազանցում 50 մլն դրամը և կառավարության սահմանած կարգով` եթե գնման գինը գերազանցում է 50 մլն դրամը։

Այս միջոցառումները Տիգրան Սարգսյանն անցումային է համարել, ինչը պայմանավորված է ԾԻԳ-երը նախարարություններին ինտեգրելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնց նպատակն է Հայաստանի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հնարավորինս համապատասխանեցումը միջազգային ժամանակակից չափանիշներին։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն հիվանդությունների առավել արդյունավետ կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման, ինչպես նաև մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերման լավ պայմաններ։

Գործադիրը հավանություն է տվել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին։

Ծրագրի նպատակն է բարելավել նշված կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշները, բարձրացնել դրանց մրցակցությունը, ինչպես նաև մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը։

ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման 2011թ. պետպատվերի կատարման նպատակով կառավարությունը նախատեսել է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1770 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում