Բրիտանական GlaxoSmithKline դեղագործական խոշորագույն ընկերությունը կվճարի 3 մլրդ դոլար տուգանք, քանի որ մասնակցել է ԱՄՆ առողջապահության ոլորտի պատմության խոշորագույն մեքենայությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իշխանությունների տեղեկություններով՝ բրիտանական ընկերությունը իր արտադրանքը գովազդելիս բազմիցս խախտել է ԱՄՆ օրենսդրությունը։ Բացի այդ, GlaxoSmithKline-ը 18 տարեկանից ցածր հաճախորդներին առաջարկել է հակադեպրեսանտներ, որոնք նախատեսված են մեծահասակների համար։ GlaxoSmithKline-ը թանկ ճաշկերույթների միջոցով փորձել է կաշառել բժիշկների։