Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, Պոլ գոգենի «Նատյուրմորտ ա լ’Էսպերանս» կտավը երեկ չի գտել իր գնորդին լոնդոնյան հայտնի Сhristie’s աճուրդների տանը:
Պոլ Գոգենի աշխատանքը գնահատվել էր 10 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 16.1 մլն դոլար): Այն հեղինակը նկարել է Թաիթիում, որի վրա պատկերված են արևածաղիկներ: Նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում:
Գոգենի գործերը ավելի քան 15 տարվա աճուրդի չէին հանվել:











































