The New York Times-ի բլոգներից մեկում տեղեկություն է տարածվել, ուր ասվում է, որ Ջեյմս Քեմերոնը եւ 20th Century Fox ընկերությունը հայտարարել են, որ մեծ աղմուկ հանած «Ավատար» ֆիլմը շարունակություն է ունենալու:
Այն, որ ֆիլմն ունենալու է շարունակություն, արդեն մի քանի անգամ հայտարարվել էր. 2010թ. մարտին Քեմերոնը նույնիսկ խոսել էր ժամկետների մասին: Նա ասել էր, որ շարունակությունը նկարահանելու համար իրեն անհրաժեշտ է 3-5 տարի:
Հիմա Քեմերոնն ու նկարահանող ընկերությունը հայտարարում են, որ երկրորդ սերիան կլինի 2014թ., իսկ երրորդը` 2015թ.:
«Ավատարն» էկրաններին հայտնվել է 2009թ. դեկտեմբերին եւ ունեցել է 2,7 մլրդ դոլարի հասույթ: Այն նկարահանվել է 3D ֆորմատով, որից հետո այդ ֆորմատը մեծ ժողովրդականություն է վայելում: