Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում մեկնարկել է «Շիկահող» պետական արգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որի արժեքը 4 մլն եվրո է:
Որպես ծրագրի բաղադրիչ սկսվել է «Մրցույթ/մրցանակ» միջոցառումը: Պետարգելոցի հարակից 5 գյուղերի` Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ դպրոցների աշակերտների շրջանում անց է կացվելու նկարչական աշխատանքների մրցույթ` «Իմ երազանքների գյուղը» թեմայով:
Նպատակը մեկն է` երեխաների մեջ բարձրացնել իրազեկությունը իրականացվող ծրագրի մասին: Հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների:
Միաժամանակ, 2011թ-ին 1 մլն եվրոյի ներդրմամբ այդ գյուղերը կունենան համայնքային ծրագրեր: