«Առաջին լրատվականը» քիչ առաջ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից տեղեկացավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Ստեփանակերտ: Ղարաբաղում, համենայնդեպս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին սպասում են վաղը:
«Առաջին լրատվականի» հարցին` թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ԼՂՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցից` Դ.Բաբայանը նշեց, որ առանձնակի սպասումներ չունեն, կարծում են, որ ընդհանուր քննարկումներ կընթանան և ակնկալել, թե կարող է այս այցը բեկումնային լինել` իրատեսական չէ: