«Ռեալ»-ի առաջին թիմի մարզական գծով տնօրեն Զինեդին Զիդանը, որը օրեր առաջ նշել է իր 40-ամյակը, ցանկանում է մարզչական կարիերա սկսել:
«Զգում եմ, որ եկել է այն պահը, երբ ես կարող եմ նոր կարգավիճակով խաղադաշտ դուրս գալ»,- հայտնել է Զիդանը:
Ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ազգային ֆուտբոլի լեգենդը պատասխանել է նաև այն հարցին, թե կյանքի որ պահը նա կցանկանար կրկին վերապրել:
«Հավանաբար, 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում տարած հաղթանակը: Դա անմոռանալի է»,- ասել է հանրաճանաչ ֆուտբոլիստը։






































