Mozilla ընկերությունը թողարկել է Android օպերացիոն պլատֆորմով բջջային սարքերի համար Firefox բրաուզերի թարմացում: Այս մասին ասված է Mozilla-ի բլոգում:
Բարուզերի նոր տարբերակում, ինչպես նշում են մշակողները, արտադրողականությունը հիմնապես փոխվել է, օգտատերերրը կարող են ինքնուրույն համոզվել, որ այն աշխատում է գերարագ:
Նոր Firefox-ը աշխատւմ է 39,8 կադր/վայրկյան արագությամբ: Նրա ապագա մրցակիցը՝ Opera բարուզերի թարմացումը, կունենա 21,6 կադր/վ արագություն, իսկ Android-ի համար ստանդարտ բրաուզերները՝ 12 կադր:
Թարմացված բրաուզերը նոր ինտերֆեյս ունի: Նոր մեկնարկային էջը Firefox Sync գործառույթի օգնությամբ թույլ կտա համաժամանակացնել պատմությունը՝ այցելած էջերի, համակարգչային և բջջային բրաուզերների ծածկագրերի միջև:
Բրաուզերի թարմացումը հնարավոր է ներբեռնել Google Play օնլայն խանութից:









































