Այսօր առավոտյան Բաքվում իրանական դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Իրանի և Հայաստանի մերձեցմանը:
Ակցիայի ընթացքում հնչել են «Հայերը, պարսիկներն ու ռուսները թուրքերի թշնամիներն են», «Ադրբեջանը Իրան չի դառնա» և նման այլ կարգախոսներ:
Ակցիայի մոտ 100 մասնակիցները Իրանին մեղադրել են «օկուպանտ» Հայաստանին աջակցելու մեջ:
Ցուցարարները փորձել են հուշագիր հանձնել իրանցի դիվանագետներին, սակայն վերջիններս հրաժարվել են այն ընդունել: Քիչ անց ոստիկանությունը ցրել է ցույցը:
Ցուցարարներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մի քանիսին՝ ձերբակալել: