Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը արտադրել է առանց շարժիչի ինքնաթիռ (Glaider): Այս մասին հայտարարել է «Կաֆա» ավիաընկերության խորհրդական Իրաջ Ֆյուրուզանը:
Վերջինիս խոսքերով «Ավա 101» ինքնաթիռը մշակել են իրանցի մասնագետները: Այն կարող է օդում մնալ երեք ժամ և օդ արձակվել ավտոմեքենայի կամ որևէ տրանսպորտային միջոցի վրայից:










































