ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դեմ է արտահայտվել ֆուտբոլում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:
«Վստահ եմ, որ ՖԻՖԱ-ն պատմական սխալ է գործում: Դա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, բայց ես դեմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը ֆուտբոլում: Վերջին 3 տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերում մենք ոչ մի սխալ թույլ չենք տվել: 12 անգամ գնդակը հայտնվել է դարպասագծից այն կողմ. բոլոր 12 անգամները 5-րդ մրցավարը ճիշտ է գնահատել իրավիճակը և գոլն արձանագրվել է: Կտրականապես դեմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը ֆուտբոլում»,- բրիտանացի լրագրողներին է հայտնել Պլատինին:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի Ուկրաինա-Անգլիա հանդիպումից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել էր գոլերի արձանագրման ավտոմատ համակարգի կիրառման անհրաժեշտության մասին:






































