1970թ. այս օրը Երևանում վախճանվեց բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939-ից) Մկրտիչ Խերանյանը:
Ծնվել է 1899թ. օգոստոսի 10-ինԱրևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։
1915 թ. գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջնիածնի Գևորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո`մինչև 1950-ը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։
Գրել է «Շխոնց Միհրան», «Մոկաց Միրզա», «Շարմաշուղներ», «Երկար-երկար մի ճանապարհ» և այլ ստեղծագործություններ: