Թուրքական թիմերին արգելվել է ստուգողական հանդիպումներ անցկացնել Գերմանիայի տարածքում: Նման որոշում է կայացրել Գերմանիայի ֆուտբոլի միությունը: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով:
Նախորդ տարիներին թուրքական և գերմանական թիմերի հանդիպումները բազմիցս ավարտվել են ֆանատների բախումներով:
Հուլիսի 25-ին Քյոլնում նախատեսված «Ֆեներբախչե»-«Խետաֆե» հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Չի կայանա նաև «Գալաթասարայ»-«Ռոզենհայմ» հանդիպումը:








































