ԱՄՆ Սենատի միջազգային հանձնաժողովը միաձայն հաստատել է, այսպես կոչված, «Մագնիտսկու օրենքի» նախագիծը, որի օգտին կողմ են քվեարկել ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները:
«Մագնիտսկու օրենքը», որն այդպես է կոչվում Hermitage Capital ներդրումային հիմնադրամի իրավաբանի անունով, ով զոհվել է քննչական մեկուսարանում բժշկական օգնություն չստանալու պատճառով, ամերիկյան իշխանություններին իրավունք է տալիս սառեցնել ռուս պաշտոնյաների ակտիվները, ովքեր կասկածվում են մարդու իրավունքները խախտելու մեջ:
2012 թ. հունիսի սկզբին օրինագիծն արդեն հաստատել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովը: Օրենքը կարող է ուժի մեջ մտնել երկու պալատների և ԱՄՆ նախագահի կողմից հաստատվելուց հետո:
Ռուսաստանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել «Մագնիտսկու օրենքի» ընդունման դեպքում:








































