Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ապագայում կարող է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Ինչպես գրել է Corriere della Sera-ն, Բեռլուսկոնին ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե 2013 թ. նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորմամբ զբաղվի իր համախոհ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Անջելինո Ալֆանոն:
Հիշեցնենք, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիվիո Բեռլուսկոնին պաշտոնից հեռացել է 2011 թ. նոյեմբերի 12-ին: Այս որոշումը նա կայացրել էր նոյեմբերի 8-ին Իտալիայի ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի ձայների մեծամասնությունը կորցնելուց հետո:








































