Սիրիայի կառավարությունն այսօր Ռիյադ Ֆարիդ Հիջաբի գլխավորությամբ երդվել է երկրի նախագահ Բաշար Ասադի առջև: Այս մասին հաղորդում է սիրիական տեղեկատվական САНА գործակալությունը:
Հունիսի 23-ին երկրի ղեկավարի հրամանով նախկին կառավարությունում մի շարք փոփոխություններ են կատարվել, սակայն կարևոր նախարարները պահպանել են իրենց դիրքերը: Վարչապետ կրկին նշանակվել է Հիջաբը: Պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջան և ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմն արդեն դարձել են նաև փոխվարչապետներ:
Դրա հետ մեկտեղ թարմացված կառավարությունում հայտնվել են նաև նոր աթոռներ: Մասնավորապես, ստեղծվել է ազգային հաշտեցման հարցերով նախարարություն, որը ղեկավարում է Ալի Հեյդարը:










































