Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն կարծիք է հայտնել, որ ինքն իր խաղընկեր Մարիո Գոմեսի հետ հիանալի խաղ են ցուցադրում ազգային թիմում:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի Գերմանիա-Հունաստան հանդիպմանը Քլոզեն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և գոլի հեղինակ դարձավ:
«Չեմ կասկածում, որ Գոմեսը հիանալի է հանդես եկել այն ժամանակ, երբ ես վնասվածք էի ստացել: Նա խաղում և գոլեր էր հեղինակում ազգային հավաքականում այնպես, ինչպես ես: Անհրաժեշտություն չկա բանավիճելու, թե մեզնից ով է խաղադաշտ դուրս գալու: Մենք երկուսս էլ իսկական նվեր ենք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի համար»,- հայտարարել է Քլոզեն:





































