Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Մասիսում սկեսրայրը հարսին սպանել էր խանդի հողի վրա (լուսանկարներ)

Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ 15.30-ի սահմաններում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ապշեցրել է ոչ միայն Սահակյանների ընտանիքի ծանոթ հարազատներին, այլև ողջ Մասիսին: Քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել էր հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին, ինչի արդյունքում 4 երեխաների մայրը մահացել էր: Սակայն սպանությունը կատարելուց հետո 74-ամյա սկեսրայրը մեկ այլ դանակով էլ իր կոկորդն էր կտրել:

Ըստ «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկությունների՝ սկեսրայրը 37-ամյա հարսին սպանել է խանդի հողի վրա: Բանն այն է, որ Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյա Սահակյանի որդին, արդեն 6 տարի է, ինչ մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող է եղել, որը ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ և հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 և 15 տարեկան տղաներին, 14 և 12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, և խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան եղել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Վոլոդյա Սահակյանը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել:

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը` հարսին սպանելուց առաջ Վլ. Սահակյանը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը լվացքը փռելուց է եղել հողամասում: Այդ ժամանակ Վլ. Սահակյանը հարձակվել է հարսի վրա և դաշույնատիպ ինքնաշեն դանակով երկու անգամ հարվածել: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վլ. Սահակյանը եկել և նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ տանեցիները փորձում են օգնություն ցուցաբերել արնաքամ եղող հարսին, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրում է իր կոկորդը:

Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը:

Ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ նախաքննություն է ընթանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում