Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այն կարծիքին չէ, թե իր թիմը «Եվրո-2012»-ի կիսաեզրափակչի` Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման սկզբից առավելություն կունենա: Այս մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն և ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն նշել են, որ կիսաեզրափակչից առաջ պորտուգալացիները 2 օր ավելի հանգստանալու հնարավորություն ունեն:
«Չեմ կարծում, թե Պորտուգալիայի հավաքականն առավելություն ունի իսպանացիների նկատմամբ: Որպես պրոֆեսիոնալ` կարող եմ ասել, որ դա էական գործոն չէ: Երեք օր հանգիստն ամբողջովին բավական է: Իսկ ինչ վերաբերում է Պորտուգալիա-Իսպանիա հանդիպմանը, առաջին իսկ րոպեներից խաղադաշտում բարդ պայքար է ընթանալու»,- նշել է ֆուտբոլիստը:








































