Wednesday, 24 06 2026
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան

2013թ. Հայաստանի համար կարող է ջրբաժան դառնալ 20-ամյա ընտրակեղծարար ժառանգությունից. ICG

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) զեկույց է հրապարակել Հայաստանի անցած խորհրդարանական ընտրությունների և 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ արծարծելով նաև մամուլի ազատության հիմնահարցերը: Կազմակերպությունը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված մի շարք առաջարկնելով՝ ընտրական գործընթացում առաջացած խնդիրները լուծելու համար:

Զեկույցը ամրագրում է, որ մայիս ամսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը պատրաստվում է 2013 թվականի իր նշանակությամբ առանցքային նախագահական ընտրություններին, որի ընթացքը միայն կարող է կանխորոշել, թե որքանով է երկիրը ձերբազատվել երկու տասնամյակ շարունակ ընտրակեղծիքներով անցկացվող ընտրություններից և թե որքանով Հայաստանն ընդունակ ձևավորել իշխանություն, որի լեգիտիմության մակարդակը թույլ կտա իրականացնել համընդգրկուն բարեփոխումներ և կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

«Առաջիկա մրցակցային ընտրություններից առաջ, նախագահ Սերժ Սարգսյանի համար, հիրավի, սա բացառիկ առիթ է երկրի ընտրողների առջև հանդես գալու պետական գործչի իմաստնությամբ»,- նշված է զեկույցում:

Զեկույցը նշում է, որ 2008թ. հետընտրական բռնություններին հաջորդած քաղաքական ճգնաժամը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցել են Հայաստանը:

«Քաղաքական թույլ կամքը, ինչպես նաև գործարարների դիմադրությունը ստվերել են այն թեկուզև ուշացած բարեփոխումները, որ իշխանություններն սկսել են: Արդյունքում՝ տնտեսությունը շարունակում է մնալ թույլ դիվերսիֆիկացված և արտաքին աշխարհի դրամական տրանսֆերտներից վտանգավոր աստիճանի կախված»,– նշվում է զեկույցում։

ՄՃԽ զեկույցն այնուհետև նշում է, որ բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի մի քանի լուրջ փորձեր եղել են, սակայն գործադիր իշխանությունը փաստացի շարունակում է մնալ անվերահսկելի:

«Դատական համակարգը անկախ չէ կոմպետենտ չէ. դատախազությունը վերահսկում է դատական գործընթացը, և իշխանություններին հաշվետու դարձնելու մեխանիզմները մեծ հաշվով անարդյունավետ են»,- նշում են զեկույցի հեղինակները:

Զեկույցն անդրդառնում է նաև Հայստանում մամուլի ազատությանը վերաբերող հիմնահարցերին, այդ ազատության մակարդակը գնահատելով անբավարար:

«Չնայած լրագրողների և լրատվամիջոցների դեմ անօրինական գործողությունների թիվը նվազել է, սակայն հեռուստատեսության ոլորտում տակավին կարծիքների բազմազանության ընդգծված պակաս կա: Զեկույցն արձանագրում է, որ հեռուստատեսությունը շարունակում է մնալ հայաստանցիների գերակշիռ մեծամասնության տեղեկատվոթյան աղբյուրը»:

«Նախագահ Սարգսյանը և նրա կառավարությունը գիտակցում են ամենաառաջնային խնդիրները, սակայն բազմաթիվ բարեփոխումներ մնում են չիրագործված՝ մնալով ընդամենը թղթի վրա կամ կազմված իրագործման համար անարդյունավետ մեխանիզմներով »,– ասվում է զեկույցում:

ՄԽՎ զեկույցի հեղինակները փաստում են, որ Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կոալիցիա չկազմելու որոշումը նոր, առավել մրցունակ խորհրդարանի ձևավորումը, վարչակազմի համար կարող է բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ խթան լինել:

«Բարեփոխումների ճանապարհին երերալն ու անհամարձակ գտնվելը Հայաստանի համար կնշանակի թուլացնել Հայաստանի ուժեղ կողմերը, և թույլ նախագահական ընտրարշավ ապահովել: Երկիրն ավելի լավ ապագայի կարիք ունի, քան նրա թերաճ տնտեսությունը և հարևանների հետ չլուծված հակամարտություններն են»,- նշված է զեկույցում:

Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի ժողովրդավարացումը շարունակելու, տնտեսական աճն ու բարեփոխումները խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի լավ պատրաստ լինելու համար ներկայացնում է մի շարք առաջարկներ։

1. Տնտեսական բարեփոխումները դարձնել խիստ առաջնահերթություն և պետական ինստիտուտների նկատմամբ մեծացնել հանրության վստահությունը:

2. Բարելավել ընտրական գործընթացի թերությունները, որոնք մատնանշել են միջազգային դիտորդական առաքելությունը:

3. Կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել պետական առաջնահերթություն՝ պատասխանատվության ենթարկելով դրանում ներգրավված պաշտոնյաներին:

4. Ընդունել քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը կուժեղացնի դատական համակարգի անկախությունը, կմեծացնի փաստաբանների դերը և կփոքրացնի գլխավոր դատախազի իշխանությունը:

5. Մեծացնել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ֆինանսական աջակցությունը, հատկապես՝ նրա գործունեությանը մարզերում:

6. Ոստիկանության նկատմամբ հաստատել քաղաքացիական վերահսկողություն, պայքարել ուժային մարմիններում առկա կոռուպցիայի դեմ, ստեղծել նախարարություն, որին ոստիկանությունը հաշվետու կլինի:

7. Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի հետ միասնաբար լուծելու հարցում կրկնապատկել ջանքերը և Թուրքիայի հետ երկխոսության պատուհանը բաց պահել:

Ճգնաժամային խումբը առաջարկներ է արել նաև ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանը և միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես, ՄՃ խումբը վերջիններիս հորդորում է տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը ընտրությունների մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակների հետ կապված խնդիրների լուծման, հատկապես՝ ուռճացված ընտրացուցակների հարցում, որը խաթարում է հանրության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում