Թուրքիան ուրբաթ օրը Սիրիայի կողմից կործանիչի ոչնչացմանն ի պատասխան դեռ չի քննարկում ռազմական օպերացիա իրականացնելու հնարավորությունը: Ինչպես ընդգծել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, Անկարան առկա խնդիրը մտադիր է լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին գրում է Itar Tass-ը:
«Մենք որևէ մեկի հետ պատերազմելու մտադրություն չունենք»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ:
Փոխվարչապետը նշել է, որ երեքշաբթի օրը նախատեսված ՆԱՏՕ-ի խորհրդի նիստում Թուրքիան այդ հարցը կբարձրացնի դաշինիքի կանոնադրության 4-րդ և 5-րդ հոդվածների լույսի ներքո, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկին ներկայացված ապառնալիքի դեպքում կոլեկտիվ անվտանգությանը:









































