Թունիսի դատարանն իրավական է համարել համացանցում տեղակայված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Ջաբեուրա Մեջրիի նկատմամբ յոթնամյա կալանքը և մերժել է բողոքարկումը:
Մերկ մարգարեի ծաղրանկարները հայտնվել են նկարիչի և նրա ծանոթ Գազի Բեջիի՝ Facebook-ի էջում, որից հետո երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել:
Բեջին հեռակա է դատապարտվել, քանի որ, ըստ ենթադրությունների, նա թաքնվել է Եվրոպայում:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության անդամները հանդես են եկել դատավճռի քննադատությամբ և անհանգստություն են հայտնել այն բանի համար, որ պատահարը վկայում է ազատությունը սահմանափակող օրենքի վերացման անհաժեշտության մասին: Ի դեպ այդ օրենքն ընդունվել է տապալված նախագահ Զին Աբիդին Բեն Ալիի օրոք:








































