Բենետոն ընտանիքին պատկանող Edizione ընկերությունը պատրաստ է 12 մլրդ եվրո ներդնել Հռոմի օդանավակայանների մոդեռնիզացիայի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այս ծրագրի միակ խոչընդոտը շարունակում է մնալ Իտալիայի մայրաքաղաքում օդային տարածքների օգտագործման սակագների հարցը:
Ընկերությունը ցանկանում է բարձրացնել սակագները, որպեսզի օդանավակայանների եկամտաբերությունը մեծանա: Սակայն երկրի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել իր մտադրություններում:
Ծրագրերի իրագործման դեպքում հռոմեական խոշորագույն «Ֆյումիչինոն» կդառնա աշխարհի առաջատար օդանավակայաններից մեկը, որի հզորությունը մինչև 2044 թ. կաճի ավելի քան եռակի` մինչև 90-100 մլն ուղևոր:
Ըստ ծրագրի՝ օդակայանում կկառուցվեն երկու նոր թռիչքուղիներ, իսկ ընդհանուր մակերերսը կկրկնապատկվի մինչև 2700 հա: Ներկայում «Ֆյումիչինոն» գերծանրաբեռնված է ու կարող է ընդունել հավելյալ թռիչքներ միայն անհրաժեշտության դեպքում:
Բենետոնների ընկերությունը տնօրինում է երկու հռոմեական օդանավակայաններ՝ ADR կառույցի միջոցով:









































