Օրերս ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
«Իմ բոլոր ընկերներ, բոլորիդ մեծ շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար: Ես արդեն շարքեր եմ վերադարձել, չկա այնպիսի ուժ, որն ինձ հաղթահարի, երբ կողքիդ կա նման ընտանիք ու այսպիսի ընկերներ: Սիրում եմ ձեզ բոլորիդ»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ էին ստացել Մարկ Սաղաթելյանն ու պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:







































