Լուիզիանայում արտակարդ դրություն է հայտարարվել` կապված «Դեբբի» տրոպիկական փոթորկի մոտենալու հետ: Ինչպես հաղորդում է «Վեստին»՝ հղում անելով տեղական իշխանություններին, ջրի տակ մնալու վտանգի տակ են հայտնվել տարածքի առափնյա հատվածները:
«Դեբբին» ձևավորվել է շաբաթ օրը ու դարձել Ատլանտիկ օվկիանոսում ձևավորված 4-րդ փոթորիկը, որն անվանում է ստացել: Քամու ուժգնությունը էպիկենտրոնում կազմում է 80 կմ/ժ: Ներկայում փոթորիկը գտնվում է Միսսիսիպի գետաբերանից հարավ-արևելք ու շարժվում է դեպի հյուսիս:
Կանխատեսումների համաձայն` փոթորիկը կանցնի Լուիզիանայի ափերով, որտեղ տեղակայված են BP-ի, Anadarko Petroleum-ի, BHP Billiton- ի նավթավերամշակող շատ ձեռնարկություններ:
Փոթորկի մոտենալու հետ կապված` տարհանվել են 13 ծովային նավթային հարթակի աշխատակցիները:
Շրջանում սև ոսկու արդյունահանման ծավալները կրճատվել են 7.8 տոկոսով, բնական գազինը` 8.16 տոկոսով:








































