Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին վերադարձել է Բաքու և նորից ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո ծառայությունը:
Իրանի դեսպանը հետ էր կանչվել մոտ մեկ ամիս առաջ: Դեսպանի հետկանչի պատճառն այն էր, որ դրանից քիչ առաջ Բաքվում գտնվող Իրանի դեսպանատան առջև կազմակերպվել էր հակաիրանական ցույց, որի ժամանակ ցուցարարները վիրավորել էին Իրանի հոգևոր առաջնորդին: Դրանից հետո իրանցի դիվանագետը Թեհրան էր կանչվել խորհրդակցության համար:











































