Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են BBC-ի և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հեռարձակումները երկրի տարածքում։ Նման արգելք է դրվել նաև 44 այլ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրաքյան իշխանությունների ներկայացուցիչը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այդ 44 լրատվամիջոցները պարզապես չեն վճարել հեռարձակման արտոնագրերի վճարները, իսկ խոսքի ազատության սահմանափակման մասին խոսք լինել չի կարող։ BBC-ում հայտնել են, որ իրաքյան իշխանությունների հետ բանակցություններ են վարում։









































