Մայրը ձերբակալվել է սեփական երեխային վաճառելու փորձի համար: Նա փորձել է վաճառել իր 4 ամսական երեխային գովազդի միջոցով` նրա համար պահանջելով 4000 դոլար:
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, Դալասի ոստիկանությունը տեղեկացել է դեպքի մասին, երբ երեխային գնել ցանկացողը հրաժարվել է գործարքից և ամեն ինչ պատմել ոստիկանությանը:
WFAA-ն տեղեկացմամբ` այն կինը, ով պատրաստվում էր վճարել երեխայի համար, ոստիկանությանն ասել է, որ ցանկանում էր երեխային որդեգրել, բայց դեռ հստակ որոշում չէր կայացրել:











































