ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիային և Սիրիային զսպվածություն ցուցաբերել: Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել կողմերին դիվանագիտական երկխոսություններ վարել՝ կապված սիրիական հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից թուրքական կործանիչին հարվածելու փաստի հետ:
«Պան Գի Մունն ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը: Նա կարծում է, որ երկու կողմերն իրենց զուսպ կպահեն և կգործեն դիվանագիտական միջոցներով»,- նշվում է հայտարարության մեջ:
Հավելենք, որ Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մադիսին հայտարարել էր, որ սիրիական կողմը չէր նախատեսել կործանել թուրքական ինքնաթիռը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք, և տեղի ունեցածն անվանել էր «պատահար», որը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես թշնամական վերաբերմունքի դրսևորում Թուրքիայի նկատմամբ:








































