ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի դուստրը՝ Մերին, երեկ նույնասեռական ամուսնություն է կնքել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նրա ընտրյալն է դարձել Հիզեր Պոն, որի հետ Մերի Չեյնին ապրել է վերջին տարիների ըթնացքում։ «Այժմ մենք օրինական ամուսնական զույգ ենք, համենայնդեպս՝ Վաշինգտոնում (այս նահանգում թույլատրված են նույնասեռականների ամուսնությունները–խմբ․)։ Եվ սա կատարվեց 20 տարի անց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ մեր առաջին ժամանադրությունը»,- ասել է Մերին։
Հաղորդվում է, որ Մերի Չեյնին և Հիզեր Պոն ունեն երկու երեխա։








































