Սակրամենտոյում ապորղ զույգը ճանապարհորդել է 1200 մղոն` գտնելու համար 50 տարվա հնություն ունեցող ամուսնական մատանու տերերին, և գտել են հենց այնտեղ, որտեղից սկսել էին ճանապարհորդությունը:
Sacramento bee-ն հաղորդում է, որ Սթիվ և Շենոն Կալահաններն իրենց նոր գնած Pontiac Grand Am մեքենայում 14 կարատանոց ադամանդով հարսանեկան մատանի են գտել և որոշել, որ այն պետք է վերադարձվի տերերին: Ըստ իրենց տեղեկությունների՝ տերերը պետք է որ գտնվեին Տեխասում:
Բայց Կալահանները ստիպված են եղել գնալ Տեխաս ու վերադառնալ Կալիֆոռնիա` մատանու տիրոջն այնտեղ գտնելու համար:
Նրանք մատանին վերադարձրել են 78-ամյա Դարլին Քինգին, և պարզվել է, որ մատանին պատկանել է վերջինիս ամուսնուն, ով մահացել է 6 ամիս առաջ:
















































