Monday, 22 06 2026
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Այն, ինչ կատարվում է` «քուչի կռիվ» է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, հետևելով վերջին օրերին ԱԺ-ում ընթացող քննարկումներին և ի վերջո քվեարկությանը` ի՞նչ եզրահանգման եկաք. հիմա ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ինչպես իրենք են իրենց բնորոշում` խիստ կառուցողական դաշտում «այլընտրանք» են իշխանությանը:

– Շատ դժվար է վերլուծել, որովհետև քաղաքագիտական նման չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի հասկանալ: ԲՀԿ-ն պարզապես իր ճանապարհով է գնում, և նա խնդիրներ ունի իշխանության հետ: Թե ինչ խնդիրներ են դրանք և արդյոք կապ ունեն նրանց շահերը մյուս ուժերի շահերի հետ, դժվար է ասել: ԲՀԿ-ից ոչ ոք ոչինչ չի ասում, չեն բացատրում: Հետընտրական շրջանում 2 շաբաթ շարունակ ընթացան ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններ: Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ էին այդքան բանակցում: Ի վերջո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիա չի մտնում: Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն ոչ մի բացատրություն չտվեցին սրա մասին, և բանակցությունների թեման մնաց օդում առկախ: Բայց թե որոնք էին այդ խնդիրները, ինչն էր պատճառը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չձևավորեց, պարզ չէ: Նույնքան անհասկանալի է այդ կուսակցության ներկայիս վարքագիծը: Պարզ երևում է, որ ինչ-ինչ հավակնություններ կային, և այդ հավակնությունները չեն բավարարվել Սերժ Սարգսյանի կողմից: ԲՀԿ-ն խորհրդարանում դրսևորած իր վարքով շարունակում է պահանջել այն, ինչ չէր ստացել հետընտրական փուլում:

– Իսկ մյուս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն» խմբակցությունը կարո՞ղ են խաղի կանոններ թելադրել ստեղծված իրավիճակում:

– Այդ ուժերն այս հարցում անելիք չունեն: Պառլամենտական կյանքի կենտրոնում ՀՀԿ-ԲՀԿ վեճն է: Ես չնկատեցի, թե մյուս ուժերը ԲՀԿ-ին միանալու նպատակ ունեն, կամ` ԲՀԿ-ն ուզում է, որ նրան միանան: Եթե լիներ նման ցանկություն, նրանք արդեն պետք է միասնական գործողություններ ծավալեին: Իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը բոլորովին միասնական գործողությունների տրամաբանության մեջ չի կարելի տեղավորել: Եվ Ձեր նշած 3 ընդդիմադիրների «ոչ»-ը չի կարող որևէ կերպ ազդել ԲՀԿ «ոչ»-ի տակ թաքնված իրական նպատակների իրագործման վրա, որովհետև այդ երեք ուժերը չափազանց փոքրաթիվ են: Գուցե, ընդամենը ընդհանուր մթնոլորտ են ստեղծում, բայց ոչ ավելին: Իսկ ԲՀԿ-ին բոլորովին չեն հետաքրքրում մյուս ուժերի նպատակները, ցանկությունները:

– Իսկ հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, ձևավորվի 4 ընդդիմադիր ուժերի համախմբում:

– Չեն կարող միանալ, որովհետև բոլորն էլ, ի վերջո, հասկանում են, որ ցանկացած համաձայնություն, որ կարող է լինել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, առանցքում լինելու է Սերժ Սարգսյանին պաշտպանելու խնդիրը:

– Իսկ չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով ներկայանալու հավակնություններ ունի:

– Կախված է նրանից, թե այդ ընթացքում որքանով կիրականանան ԲՀԿ-ի պահանջները:

– Ի՞նչ պահանջներ:

– Վերջին ամսում ԲՀԿ-ի ամեն խոսքը պահանջ էր իշխանությունը կիսելու մասին: Ըստ երևույթին, փորձում են թանկ ծախել իրենց համաձայնությունը Սերժ Սարգսյանին: Սրանք իրականում ներկլանային խնդիրներ են և որևէ կապ չունեն պետական-հասարակական շահերի հետ: Զուտ ոլորտների բաժանման խնդիր է:

– Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր բնորոշած իշխանությունը կիսելու համար պայքարի մի ճակատը սկզբում թաքուն, իսկ այնուհետև անթաքույց սկսի գլխավորել  Ռոբերտ Քոչարյանը:

– Որևէ կոնկրետ բան դժվար է ասել, որովհետև ԲՀԿ-ն ցայսօր որևէ հարցի շուրջ կոնկրետ դիրքորոշում չի ցուցաբերել: Անգամ Վարդան Օսկանյանի հարցում չկոնկրետացան: Ընդամենը ասում են` «Մենք մեր ընկերոջ կողքին ենք»: Այն, ինչ կատարվում է` «քուչի կռիվ» է, և չկան քաղաքական քայլեր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ նրանց դիրքորոշումները: ԲՀԿ-ի` ԱԺ-ում ունեցած ելույթներն ընդամենը քարոզչական բնույթի հավակնություններ են կառավարությանն ու վարչապետին:

– Սերժ Սարգսյանի ռեսուրսները կբավարարե՞ն դիմադրելու դրսի և միաժամանակ ներսի «ճնշումներին»:

– Խոսակցություններ կան, որ այս վեճում շոշափելի են նաև դրսի ազդեցությունները: Կարծիքներ կան, որ Ռուսաստանի դիրքորոշումն էլ այս գործում կա, և որ Ռուսաստանը թեժ է պահում այս վեճը:

– Իսկ Արևմուտքի դերակատարությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Որևէ էական տեղաշարժ, էական կապեր արևմտյան ուժերի հետ չեն նշմարվել: Ասեմ ավելին` ԱՄՆ պետքարտուղարի խոսքը հայ հասարակությանը ներկայացրին աղավաղված, սխալ թարգմանությամբ, ինչը ոչ մի կապ չուներ այն ամենի հետ, ինչ Հիլըրի Քլինթընն ասել էր իրականում: Պետքարտուղարի խոսքն աղավաղելով` հասարակությանը ներկայացրել էին, թե Քլինթընը սատարում է այս իշխանություններին: Իրականում նման բան գոյություն չունի: Ներկայացվել է ասվածի հակառակը: Եվ այս ամեն ինչը ինքնին ցույց է տալիս, որ իրականությունը մի քիչ ուրիշ է, քան մեզ ներկայացվում է իշխանությունների կողմից:

– Հայտնի է, որ Քոչարյանը անձնական մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ: Ծառուկյանը ևս խորը տնտեսական, քաղաքական և անձնական հարաբերություններ ունի այդ երկրում: Այս գործոնները կարո՞ղ են ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա:

– Եթե կտրուկ ուլտիմատումներ դրվեն, հնարավոր է: Բայց պետք է հասկանալ` ինչու պետք է դրվեն այդ ուլտիմատումները: Եվ ո՞վ կարող է ասել` գոյություն ունե՞ն նման իրավիճակի նախադրյալներ, թե՞ ոչ: Մեր ուժերը,- բոլորն անխտիր,- անընդհատ դրսի ուժերի հովանավորության փնտրտուքի մեջ են: Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սեպտեմբերին կգա Հայաստան: Կգա, թե չի գա` սա էլ է կարևոր: Նա, բնականաբար, չի կարող անտարբեր լինել այստեղ տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ: Բայց և չեմ կարծում, թե մեր երկրում ստեղծված վիճակը էական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Եթե որևէ մեկն այստեղ կարողանա ռեալ իշխանություն հաստատել, նրան էլ կպաշտպանեն: Եվ հենց դրա համար է պայքար գնում: Յուրաքանչյուրը փորձում է հաստատվել և ներկայանալ ինչպես հարկն է` «Ես եմ իշխանությունը, ես եմ հաստատվել, սատարեք ինձ»: Ցավոք, այս մոտեցումն է:

– Իսկ մյուս 3 ուժերը կարո՞ղ են քաղաքական եղանակ փոխել ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան մենամարտում:

– Ոչ մի բան չեն կարող անել: Փաստորեն, ստացվեց այնպես, որ մի կողմից իշխանությունները «փչեցին» ԲՀԿ-ին, որ այդ կուսակցությանը մարգինալ վիճակում թողնեն, մյուս կողմից` ընդդիմադիր ուժերը նախընտրական շրջանում «փչեցին» ԲՀԿ-ին, որ, իբր, իշխանությունների դեմ օգտագործեն: Սրա հետևանքով ստեղծվեց մի փուչիկ, որն իրեն ալտերնատիվ է հայտարարել և կոնկրետ խնդիրներ է փորձում լուծել: Ինչպես հայտնվել են հանդիսատեսի դերում, այդպես էլ կշարունակեն: Ավելին` այդ կուսակցությունները խարխուլ վիճակում են և գնալով ավելի են թուլանում: Հայաստանում այսօր կուսակցական ճգնաժամ կա և ներքին քայքայում:

– Իսկ ի՞նչ պիտի անի Սերժ Սարգսյանը` ունենալով ԲՀԿ-ի պես «փչված» ու անհասկանալի ախոյան:

– Պիտի «փուչիկը» օդը բաց թողնի և դնի տակը: Ու դա Սերժ Սարգսյանը պիտի անի ամեն օր: Կամ` հակառակը, գա ինչ-որ համաձայնության: Չէ՞ որ հենց դրա շուրջ են այս պահին տեղի ունեցող քաղաքական հիմնական իրադարձությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում