Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը տեղի մամուլին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հղել ազգային ընտրանուն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային փուլի շրջանակներում Յոահիմ Լյովի սաներն առավելագույն արդյունքի հասան` հաղթանակ տանելով բոլոր հանդիպումներում:
«Կարելի է ասել, որ ազգային հավաքականը արդարացրեց բոլոր սպասելիքները: Մենք առավելագույն արդյունքի հասանք խմբային փուլում: Պետք է նշեմ, որ նման բարձր վարկանիշ ունեցող մրցաշարում անհնար է առաջատար լինել բոլոր հանդիպումներում»,- ասել է Կանը:






































