Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի ներկայացրած նոտային Իրանի ԱԳՆ-ի պատասխանում նշված է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեինն ու Շահրիյար Հաջիզադեն մեղադրվում են հարձակում կատարելու փորձ ձեռնարկելու մեջ:
Աբդուլաևը հավելել է, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը դիմել է տեղի իշխանություններին՝ իր ձերբակալված համաքաղաքացիների հետ հանդիպման թույլտվության խնդրանքով:
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում անհետացել էին մայիսի 2-ին: Ցայժմ Ադրբեջանի ԱԳՆ-ը 3 նոտա էր հղել Իրանի ԱԳՆ-ին՝ պահանջելով պարզել նրանց ճակատագիրը:








































